Դեմքի խնամք
Դեմքի կարմության դեմ պայքարելու մի քանի խորհուրդ. 168.am
Fithacker.ru-ն գրում է, որ արյունատար անոթների վնասում կարող է առաջանալ ինչպես՝ դեմքին, այնպես էլ՝ մարմնի մյուս հատվածներում։ Զգայուն մաշկ ունեցող մարդկանց շրջանում խնդիրն առավել հաճախ է հանդիպում։ Արյունատար անոթները լայնանում են, ապաч վնասվում։ Դրանք հայտնվում են մաշկի արտաքին շերտում, ինչի հետևանքով այն կարմրում է։
Ինչն է դեմքի արյունատար անոթների վնասման պատճառ դառնում
Ժառանգականություն։ Այս գործոնը մեծ ազդեցություն է ունենում։ Խնդիրը կարող ժառանգվել ծնողներից, տատիկներից ու պապիկներից։
Էքստրեմալ եղանակային պայմաններ։ Շատ սառը կամ շոգ եղանակն ազդում են արյունատար համակարգի վրա, արդյունքում վնասվում են արյունատար անոթները։
Ալկոհոլի օգտագործում։ Ալկոհոլի օգտագործումը տարբեր կերպ է անդրադառնում օրգանիզմի վրա։ Սպիրտի մեջ պարունակվող քիմիական նյութերն արյունատար անոթներում ռեակցիա են առաջացնում` արդյունքում արտահայտվելով մաշկի արտաքին շերտում, ինչը նույնպես դեմքի կարմրության պատճառ է դառնում։
Արևի ազդեցություն։ Երբ մաշկը ենթարկվում է արևի ճառագայթների ազդեցությանը, ուլտրամանուշակագույն ճառագայթները վնասում են արյունատար անոթները, ինչի հետևանքով դեմքը կարմրում է։
Հղիություն և երեխայի ծնունդ։ Այս վիճակները կարող են վնասել արյունատար անոթներն ու դեմքի կարմրության պատճառ դառնալ` զարկերակային ճնշման բարձրացման հետևանքով։
Տարիք։ Տարիքի հետ մաշկը վնասվում է։
Վատ սննդակարգ։ Եթե օրգանիզմը չի ստանում բավարար քանակով վիտամիններ ու հանքանյութեր, դա ազդում է օրգանիզմի վերականգնվելու կարողության վրա։
Օրգանիզմի որոշ գործառույթների հետևանքով։ Փսխումը կամ ուժեղ փռշտոցը կարող են ազդել արյունատար անոթների վրա։
Ինչպես ազատվել խնդրից
1. Հալվե։ Հալվեն դրական ազդեցություն է ունենում մաշկի վրա, քանի որ հակաբորբոքային և խոնավացնող հատկություններ ունի։ Այն օգնում է նաև դեմքի կարմրությունից ազատվելու գործընթացումում։
1 թեյի գդալ հալվեի գելը քսեք դեմքի վնասված հատվածին։ Թողեք 10-15 րոպե, լվացեք սառը ջրով և չորացրեք դեմքը։ Հալվեի գելը հարկավոր է դեմքին քսել օրվա ընթացքում երկու անգամ՝ առավոտյան և քնելուց առաջ։
2. Կանաչ լոլիկ։ Լոլիկը սնուցում է մաշկը։ Դրա օգտագործման արդյունքում մաշկն ավելի առողջ է դառնում։
Կանաչ լոլիկը կտրատեք։ Կտորները դրեք դեմքին, թողեք 5-6 րոպե։ Դեմքը լվացեք տաք ջրով, չորացրեք։ Կարող եք խոնավացնող նրբաքսուկ օգտագործել, եթե մաշկը չոր է։ Կրկնեք նվազագույնը 10 օր։
3. Մաղադանոս։ Մաղադանոսը մեծ քանակով հակաօքսիդանտներ է պարունակում, որոնք մաշկը պաշտպանում են ազատ ռադիկալներից։ Այն նաև մեծ քանակով վիտամին C է պարունակում, որը նպաստում է մաշկի երիտասարդացմանը։
Բաղադրիչներ.
- մաղադանոսի տերևներ,
- 100 մլ ջուր,
- 50 մլ կաթ։
Պատրաստման եղանակը։ Ջրին ավելացրեք մաղադանոսի տերևները։ 5 րոպե եռացրեք դանդաղ կրակի վրա, փակեք։ Խառնեք կաթը։ Մաքուր սրբիչը թրջեք ստացված հեղուկով, 15-20 րոպեով դրեք դեմքին։ Դեմքը լվացեք սառը ջրով։
Այլ միջոցներ
- Արևածաղկի յուղ։ Մաշկը պաշտպանում է ուլտրամանուշակագույն ճառագայթների ազդեցությունից։
- Մասուրի յուղ։ Օգտակար է մաշկային տարբեր հիվանդությունների դեպքում։
- Վիտամին E։ Սա մաշկին հնարավորություն է տալիս ավելի շատ խոնավություն կլանել։
Ինչպես կանխարգելել արյունատար անոթների վնասումը
- Վիտամին C-ով հարուստ մթերք օգտագործեք։
- Արևի տակ մնալու դեպքում պաշտպանիչ նրբաքսուկ օգտագործեք։
- Նվազեցրեք ալկոհոլի օգտագործումը։
- Թողեք ծխելը։
- Հետևեք հավասարակշռված սննդակարգին։
27.10.2017 Կարդացեք նաև
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ
